18.09.2012 16:32

Հայաստան է ժամանում Ռուսաստանի ՊՆ նախարարը

Հայաստան է ժամանում Ռուսաստանի ՊՆ նախարարը

Այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: Ինչպես iLur.am-ին հաղորդում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, Անատոլի Սերդյուկովը ներկա կգտնվի Հայաստանում ընթացող ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին:

ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները Հայաստանում անց են կացվում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման կլինի ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միացյալ խմբավորումների համատեղ գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման պայմաններում ու անցումը հակահարձակման: