22.07.2015 14:33

Գրանորություն. Ռայներ Կյոթեի «Համակարգիչներ և ռոբոտներ»-ը

Գրանորություն. Ռայներ Կյոթեի «Համակարգիչներ և ռոբոտներ»-ը

Երբ ժամանակն արագանում է, յուրաքանչյուր շարժում վերածվում է գործողության: Այսօրը չի հանդուրժում երեկվա դանդաղությունն ու շարժումների տարերայնությունը: Իզուր վատնված վայրկյաններն ակամայից դառնում են չկյանք, որը քո ապրածի հետ որևէ ընդհանուր կապ չունի: Ու այսպես օրեր, օրեր, օրեր: Մի օր էլ հանկարծ նկատում ես, որ դու ապրում ես ֆուլ ստոպի մեջ կամ վակուումում, որտեղից ժամանակակից աշխարհն անգամ հեռադիտակով տեսանելի չէ: Եվ քո ժամանակը դառնում է վատ կապի պայմաններում հազար տեսակի կիսաքնատ վիրուսներով լցված ծրագիր, որի ներբեռնումը անիմաստ Շարժում է դառնում:

«Հազիվ թե կարելի է գտնել թեկուզ մեկ մասնագիտություն, որին չի առնչվել համակարգչայնացումը: Եթե նախկինում, օրինակ, ճարտարապետները նախագծում էին տանը, գծագրական տախտակի վրա, մատիտի և քանոնի օգնությամբ՝ մեծ ջանքերի գնով, ապա այժմ նրանք էսքիզներն անում են պլաստիկե շտիֆտով «գրաֆիկական պլանշետի» վրա. այն սպիտակ թիթեղ է, որն էկրանին է փոխանցում «գրչի» (դիգիտայզեր) շարժումները:

«Անտարես» հրատարակչության կողմից «Ինչու և ինչպես» մատենաշարով լույս ընծայված՝ Ռայներ Կյոթեի «Համակարգիչներ և ռոբոտներ» գիրքը՝ Ավագ Եփրեմյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: