23.07.2015 13:16

Նիգերիայում մի շարք պայթյունների արդյունքում կա առնվազն 40 զոհ

Նիգերիայում մի շարք պայթյունների արդյունքում կա առնվազն 40 զոհ

Չորեքշաբթի երեկոյան Նիգերիայի հյուսիսարևելյան Գոմբե քաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ:

Ուժային կառույցների ներկայացուցիչների տեղեկություններով՝ ահաբեկչությունները իրականացվել են քաղաքի երկու ավտոբուսային կայարաններում:

Դիտորդները կարծում են, որ ահաբեկչական գործողություններում երևում է արմատական «Բոկո հարամ» խմբավորման ահաբեկիչների ձեռագիրը: «Բոկո հարամը» պարբերաբար պայթյուններ է կազմակերպում այն վայրերում, որտեղ շատ մարդիկ են հավաքվում:

2015 թ. մարտին «Բոկո հարամը» հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Փոխանցում է ТАСС-ը: