23.07.2015 18:10

Պետդումայի խոսնակը Ուկրաինային մեղադրել է Ղրիմը խաղաղ անեքսիայի ենթարկելու մեջ

Պետդումայի խոսնակը Ուկրաինային մեղադրել է Ղրիմը խաղաղ անեքսիայի ենթարկելու մեջ

1991 թ. Ղրիմն, ըստ էության, խաղաղ անեքսիայի է ենթարկվել Ուկրաինայի կողմից, Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը: Ստորին պալատի ղեկավարը հավելել է, որ այդ ժամանակվանից կղզու բնակիչներն իրենց օտարության մեջ են զգացել և երազել են հայտնվել հայրենիքում՝ Ռուսաստանում, փոխանցում է Интерфакс-ը:

Նառիշկինի խոսքով՝ 2014 թ. մարտից սկսած, երբ թերակղզին ընդգրկվեց Ռուսաստանի կազմում, ինքը չորս անգամ եղել է Ղրիմում: Խոսնակը նշել է, որ նախկինում էլ է զգացել բնակիչների տրամադրությունները: «2009 թ. մայիսի 9-ին ես բախտ եմ ունեցել Հաղթանակի օրվա տոնակատարությանը լինել Սևաստոպոլում: Տեսել եմ այդ քաղաքի բնակիչների տոնական շքերթը, և ես ապշել էի, որ շքերթին բնակիչները հիմնականում ռուսաստանյան դրոշներով էին մասնակցում»,- նշել է խոսնակը:

1954 թ., երբ Խորհրդային Միության ղեկավարը Նիկիտա Խրուշչովն էր, Ղրիմը ՌՍՖՍՀ կազմից փոխանցվել է ՈՒԽՍՀ կազմ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել Ուկրաինայի մի մասը, փոխանցում է lenta.ru-ն: