23.07.2015 18:32

Սոբյանինը խոստովանել է, որ նախագահական հավակնություններ չունի

Սոբյանինը խոստովանել է, որ նախագահական հավակնություններ չունի

Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել Ռուսաստանի նախագահի պաշտոնում:

«Նրանք, ովքեր իշխանության չեն եղել, չգիտեն, թե դա ինչ է, կարծում են՝ այնտեղ մեղր են բաժանում: Այդ էր պակաս: Դա ծանրագույն աշխատանք է, տաժանակիր աշխատանք»,- ասել է քաղաքապետը:

Սոբյանինը, սակայն, նշել է, որ իր ներկա աշխատանքն իրեն դուր է գալիս: «Այն ինձ բավարարում է, ինձ համար հետաքրքիր, տղամարդու աշխատանք է»,- ընդգծել է նա:

Սոբյանինը Մոսկվայի քաղաքապետ է նշանակվել 2010 թ., 2013-ին վերընտրվել է այդ պաշտոնում: Մինչ այդ քաղաքական գործիչը զբաղեցրել է փոխվարչապետի և ռուսաստանյան կառավարության աշխատակազմի ղեկավարի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև Տյումենի մարզպետի պաշտոնները: Փոխանցում է lenta.ru-ն: