24.07.2015 13:25

Էմինեմը ճանաչվել է ամենահարուստ բառապաշար ունեցող երգիչը

Էմինեմը ճանաչվել է ամենահարուստ բառապաշար ունեցող երգիչը

Musicmixmatch կայքը հաշվել է վաճառված ալբոմների թվով երաժշտության պատմության մեջ ամենահանրահայտ 93 երգիչների և խմբերի բառապաշարը: Առաջին չորս տեղերը գրավել են ռեփ երգիչներ Էմինեմը, Ջեյ-Զին, Թուփաք Շաքուրը և Քանիե Ուեսթը, հնգյակը եզրափակում է երգիչ Բոբ Դիլանը:

Ցուցակը գլխավորող Էմինեմի բառապաշարում կա 8818 բառ, Ջեյ-Զիի բառամթերքը կազմված է 6899 բառից, Թուփաքինը՝ 6569, Ուեսթինը՝ 5069: Ռոք երաժշտության ամենահայտնի պոետներից մեկը համարվող Բոբ  Դիլանի բառարանում 4883 բառ կա:

Վեցերորդ հորիզոնականում հայտնվել է Black Eyed Peas փոփ խումբը: Ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել նաև միանգամից չորս արտիստներ, որոնց համար անգլերենը մայրենի լեզու չէ. դրանք են՝ Խուլիո Իգլեսիասը, Անդրեա Բոչելլին, Bz խումբը Սելին Դիոնը:

 Musicmixmatch-ի հետազոտության ամենաանսպասելի արդյունքը եղել է բոլոր ժամանակներում ամենավաճառվող խմբի՝ The Beatles-ի ցածր վարկանիշը. այն հայտնվել է 76-րդ տողում՝ ընդամենը 1872 բառանոց բառապաշարով: Փոխանցում է lenta.ru-ն: