23.07.2015 17:45

«Известия». 2014 թ. խանութներից կատարված գողությունները Ռուսաստանում աճել են 68 %-ով

«Известия». 2014 թ. խանութներից կատարված գողությունները Ռուսաստանում աճել են 68 %-ով

Ռուսաստանում խանութներից կատարված գողությունները 2014 թ., նախորդ տարվա համեմատությամբ՝ աճել են 68 %-ով, հաղորդել է «Известия»-ն:

Մեկ տարվա ընթացքում խանութային գողերը սուպերմարկետներից գողացել են 930 մլն ռուբլու ապրանք, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ գումարը կազմել է 638 մլն ռուբլի, վկայում են կորուստների վերաբերյալ Դաշնային հարկային ծառայության տվյալները: 2012 թ. այդ գումարը եղել է 568 մլն ռուբլի:

Նշվում է, որ Մոսկվային բաժին է ընկնում ռուսաստանյան հաշվառված գողությունների 55 %-ը. այստեղ գողացվել է 508 մլն ռուբլու ապրանք: Ընդ որում՝ նշվում է, որ Չեչնիայում, Դաղստանում, Ինգուշեթիայում և Մադագասկարի երկրամասում ձեռնարկությունների կորուստները, «մեղավորների բացակայությամբ պայմանավորված»՝ ընդհանրապես զրոյի են հավասար: Փոխանցում է gazeta-ն: