27.07.2015 20:45

Օբաման այցելել է Եթովպիա

Օբաման այցելել է Եթովպիա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աֆրիկյան շրջայցի շրջանակներում կիրակի ժամանել է Եթովպիա: Ադիս-Աբեբայի օդանավակայանում ամերիկյան նախագահին դիմավորել է երկրի վարչապետ Հայլեմարիամ Դեսալենը: Այնուհետև Օբաման հանդիպել է Եթովպիայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ:

Այցի ընթացքում Օբաման Եթովպիայի ղեկավարության հետ կանցկացնի բանակցություններ, որոնց հիմնական թեմաները կլինեն պայքարն ահաբեկչության դեմ, մարդու իրավունքների պաշտպանությունը և քաղաքացիական պատերազմը Հարավային Սուդանում: Օբաման կայցելի նաև Աֆրիկյան միության կենտրոնակայան:

Եթովպացիներն անհամբերությամբ էին սպասում ամերիկյան  նախագահի այցին: Կիրակի օրը Ադիս-Աբեբայում այդ առթիվ տեսարժան շքերթ է տեղի ունեցել: Փոխանցում է euronews-ը: