28.07.2015 14:16

Գրանորություն. Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը...»

Գրանորություն. Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը...»

Մեծ տարածությունները մեծ շնչառություն են պահանջում: Իսկ տարածությունը ընդլայվում է, երբ գրում ես քո մասին: Անծայրածիր շնչառություն, որը հսկայական պտտահողմի նման կլանում է քո փոքր քաղաքը, փոքրիկ վախերով հարևաններին նայող ընկերներիդ, տարբեր-«այլա-առավելագույն» մաշկ ունեցող չնչին մարդկանց փոքրոգի մտորումներով ու անվերջ պտտվող պստլիկ բամբասանքներով: Հետո փոքրիկ դատավարություն, որի նեղ սահմանները քո մանուկ կյանքը լցնում է աննշան-մեծ ծաղրով ու հալածանքով: Դժվար է վերադառնալ այնտեղ, որտեղ քեզ սպանել են, բայց միայն այդ դեպքում դու կարող ես պարզել քո սպանության մանրամասները: Իսկ մանրամասները պարզվում են,  երբ քո փոքր ինքնակենսագրությունը անկեղծ-տարածական շնչառության է վերածվում…

«Աթիքըսը ձեռքի լրագիրը մի կողմ դրեց: Ասաց, որ ոչ մի առարկություն չունի բռնաբարության համար հասանելիք պատժաչափի վերաբերյալ, միանգամայն համաձայն է, սակայն խոր կասկածներ ունի, երբ պետական մեղադրողը պահանջում է, իսկ ատենակալները հաստատում են մահվան դատավճիռը սոսկ անուղղակի վկայությունների հիման վրա: Նա ինձ նայեց և տեսնելով , որ լսում եմ՝ ավելի հասկանալի բացատրեց:-Այսինքն՝ մարդուն հանցագործ ճանաչելու և մահվան դատապարտելու համար, ասենք, առնվազն մեկ կամ երկու ականատես պետք է լինի: Ինչ-որ մեկը պիտի ասի՝ «Այո՛, ես ներկա էի և տեսա, թե ինչպես նա ձգանը քաշեց»»: 

«Զանգակ» հրատարակչության կողմից լույս ընծայված Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը...» վեպը՝ Արամ Արսենյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան