28.07.2015 15:15

Չուրկին. Ռուսաստանը դեմ կքվեարկի «Բոինգի» գործով տրիբունալի վերաբերյալ բանաձևին

Չուրկին. Ռուսաստանը դեմ կքվեարկի «Բոինգի» գործով տրիբունալի վերաբերյալ բանաձևին

Ռուսաստանը դեմ կքվեարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծին՝ MH17-ի աղետի գործով միջազգային տրիբունալ ստեղծելու վերաբերյալ, որն ավելի վաղ առաջարկել է Մալայզիան: Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Դրանով հանդերձ՝ Չուրկինը նաև հույս է հայտնել, որ Մալայզիայի ներկայացրած բանաձևի նախագիծը, այնուամենայնիվ, քվեարկության չի դրվի:

 «Ես նման հույս ունեմ, քանի որ բացարձակապես չեմ տեսնում, թե ով ինչ է շահելու դրանից»,- ասել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի ԱԽ-ն տրիբունալ ստեղծելու վրաբերյալ քվեարկությունը կանցկացնի հուլիսի 29-ին: Փոխանցում է BBC-ն: