29.07.2015 15:59

ԼՂՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

ԼՂՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

Հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։ Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներակայացնող մի շարք խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցերին։