30.07.2015 16:59

Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով»-ը ԱՄՆ-ում հավաքել է 254 դոլար

Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով»-ը ԱՄՆ-ում հավաքել է 254 դոլար

Ռուսաստանցի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով» մարտաֆիլմը վատթարագույն մեկնարկն է ունեցել ամերիկյան վարձույթում՝ առաջին հանգստյան օրերին հավաքելով ընդամենը 254 դոլար, հաղորդում է Kinodata.pro-ն:

Նախորդ «ռեկորդը» պատկանում էր ՖԻՖԱ-ի մասին պատմող «Երազանքի լիգա» կինոժապավենին, որը հունիսին կայացած վարձույթի մեկնարկին կարողացել էր վաստակել 918 դոլար:

Եթե «Երազանքի լիգան» ցուցադրվել էր ամերիկյան 10 կինոթատրոններում, ապա «Կողոպուտ ամերիկյան ձևով»-ը՝ ընդամենը երկուսում:

Ֆիլմը ռուսաստանյան վարձույթ է դուրս եկել փետրվարին: ԱՄՆ-ում ռուսաստանյան ֆինասավորմամբ նկարահանված կինոժապավենի դրամական մուտքերը կազմել են 2,2 մլն դոլար:

Կինոժապավենը Ռուսաստանում իր կատակերգական ֆիլմերով հայտնի («Հղին», «Այն էլ ինչ Կառլսոն», »Ծառայողական սիրավեպ. մեր օրեր») Սարիկ Անդրեասյանի առաջին անգլիալեզու ֆիլմն է: Ֆիլմում, որում պատմվում է երկու եղբայրների մասին, ովքեր փորձում են կողոպտել բանկը Նոր Օռլեանում,  նկարահանվել են Էդրիան Բրոուդին, Հայդեն Քրիստենսենը և երգիչ Էյկոնը: Փոխանցում է lenta.ru-ն: