31.07.2015 13:52

Կադիրովը հայտարարել է, որ բոլոր «չեչեն խուլիգանները» վերադարձել են Դոնբասից

Կադիրովը հայտարարել է, որ բոլոր «չեչեն խուլիգանները» վերադարձել են Դոնբասից

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում այլևս չեչեն կամավորներ չեն մնացել, բոլորը վերադարձել են հայրենիք: Այդ մասին Կադիրովը հայտնել է РИА Новости-ին տված հարցազրույցում:

«Այնտեղ կամավորականներ կային, հիմա՝ ոչ: Երբ զինադադար եղավ, մեր բոլոր կամավորներին կանչեցինք տուն՝ եկեք-նստեք տանը… Հիմա այնտեղ ընդհանրապես ոչ մի մարդ պիտի որ չլինի: Մեր բոլոր խուլիգաններին մենք տուն ենք բերել»,- նշել է նա:

Մեկնաբանելով ուկրաինացի քաղաքական գործիչների այն հայտարարությունները, թե Ռուսաստանը մասնակցում է Դոնբասի հակամարտությանը, Կադիրովը նշել է, որ եթե դա իսկապես այդպես լիներ, ապա Կիևում դա վաղուց զգացած կլինեին: Փոխանցում է lenta.ru-ն: