03.08.2015 12:59

Դիտարկումներ Սահմանադրության նախագծի հրապարակված դրույթների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին

Դիտարկումներ Սահմանադրության նախագծի հրապարակված դրույթների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին

Հուլիսի 30-ին Վենետիկի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), որին աջակցության համար դեռևս 2013-ին դիմել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, հրապարակեց իշխանությունների նախաձեռնած Սահմանադրության նոր տարբերակի (այսուհետ՝ Նախագիծ) վերլուծություն-գնահատականը: Այն ծավալուն մի փաստաթուղթ է, որն անդրադառնում է Նախագծի բոլոր կարևոր դրույթներին: Հանձնաժողովի կատարած աշխատանքի մեկնաբանությունն էլ ոչ պակաս ծանրակշիռ գործ պետք է լինի, որը, թերևս, կանեն իրավաբաններ-սահմանադրագետները: Սույն հոդվածով փորձենք անդրադառնալ Հանձնաժողովի այն արձանագրումներին, որոնք վերաբերում են իշխանության ձևավորման, պետական համակարգի փոփոխության դրույթներին:

Այսպես, Հանձնաժողովի հրապարակած փաստաթղթի III գլխում (67-րդ հոդված) ասվում է, որ «պետության կառավարման համակարգի փոփոխությունը պետք է արվի՝ կարգավորելու համար այն խնդիրները, որոնք առաջացել են ժողովրդավարության և կառավարելիության բալանսավորման ընթացքում, սակայն դրանք չպետք է ուժեղացնեն գործող իշխանության կամ ապագա իշխանության դիրքերը: Կառավարման համակարգի փոփոխությունը պետք է իրականացվի քաղաքական և սոցիալական լայն կոնսենսուսի դեպքում»:

Սա կարևոր դիտարկում է. հաշվի առնելով առկա «քաղաքական և սոցիալական լայն կոնսենսուսը» Սահմանադրության նոր նախագծի դեմ՝ իշխանությունները պետք է հրաժարվեն հանրաքվե անելու իրենց մտադրությունից: Թերևս՝ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ մի շարք կուսակցություններ, որոնք այսօր դժգոհություն են հայտնում հրապարակված տարբերակի վերաբերյալ, կգնան գործարքի իշխանության հետ և կփոխեն իրենց դիրքորոշումը՝ դրանով նպաստելով իշխանության կողմից «կոնսենսուսի կառուցման» գործին: Մենք արդեն տեսել ենք, որ նախագահական ինստիտուտի փաստացի վերացման դեմ հանդես եկող խորհրդարանական կուսակցություններից մեկը ինչպես փոխեց իր դիրքորոշումը և սկսեց լոյալություն ցուցաբերել կառավարման համակարգի փոփոխության հնարավորությանը:

71-րդ հոդվածով Հանձնաժողովը փաստում է, որ նոր Նախագիծը «շատ լայն լիազորություններ է նախատեսում Ազգային ժողովի համար»:

79-րդ հոդվածով Հանձնաժողովը նկատում է, որ ընտրությունների երկրորդ փուլ նախատեսող դրույթի համար նախադեպ է հանդիսացել վերջերս Իտալիայում փոփոխված ընտրական համակարգը: Հանձնաժողովը նկատում է, որ «այդ համակարգն ընտրվել է անկայունության երկարատև շրջանից հետո և նպատակ է ունեցել բալանսավորել կառավարելիությունն ու ներկայացուցչությունը: Այդ համակարգը երկարատև փորձի արդյունք է, և պարտադիր չէ, որ այն կրկնօրինակվի մի պետության կողմից, որ նոր է որոշել անցնել խորհրդարանական համակարգին և այդ փորձառությունը անում է առաջին անգամ»:  The electoral system from which the Armenian Constitutional Commission has drawn inspiration is the recently adopted Italian system. This system provides that if a party passes a threshold of 40% of the votes, it is attributed a minimum of seats which would bring the party to 54% of the seats. If no party has been able to pass the 40% threshold, a second round takes place between the two parties that received most votes in the first round. The party winning the second round is attributed 54% of the seats. The remaining seats are allocated to the other parties in a proportional manner, according to the results of the first round. This system has been adopted after a rather long period of instability and with the aim of finding a better balance between governability and representation. This system is the fruit of a long experience. It is not necessarily transferrable to a country which is making the choice of a parliamentary system and will experiment it for the first time.

Հոդված 80. «Այդ պատճառով Հանձնաժողովը առաջարկել էր, որ միայն ընտրական համակարգի հիմնական սկզբունքները ներառվեին Նախագծում, որպեսզի ապահովվի համակարգի հետագա զարգացման համար անհրաժեշտ ճկունություն»: Հանձնաժողովը միանշանակորեն պնդում է, որ Նախագծի՝ երկրորդ փուլի վերաբերյալ դրույթը (89 հոդված, 4 կետ 4) հարկավոր է հանել: «Ընտրությունների երկրորդ փուլի հարցը պետք է կարգավորվի Ընտրական օրենսգրքով»:

Հաջորդ՝ 81-րդ հոդվածում կրկին ընդգծվում է, որ «ընտրական համակարգի և խորհրդարանում տեղերի բաշխման կարգի փոփոխությունները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն և հաստատվեն քաղաքական կուսակցությունների լայն կոնսենսուսի դեպքում»:

82 հոդվածում նշվում է, որ «Հանձնաժողովի հետ հանդիպմանը հաստատվել է, որ իշխանության ձևավորման hարցում Նախագահի դերը պարզ ձևական է (purely formal)»:

Տարօրինակ կերպով Հանձնաժողովը սխալ է մեկնաբանում Նախագծի 148 հոդվածի երկրորդ կետը: Համաձայն դրա՝ «Վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: Հանձնաժողովը սխալմամբ նշում է (135 կետ), որ «Վարչապետի հրաժարականի դեպքում Նախագահն է հրավիրում խորհրդակցություններ խորհրդարանական խմբակցութունների հետ և պարտավոր է նշանակել այն թեկնածուին, ով վայելում է մեծամասնության վստահությունը»: In case of resignation of the Prime Minister or vacancy of the office, the President has to open consultations with the parliamentary factions and must nominate the candidate who enjoys the confidence of the majority: this gives the President some discretion.

Չէինք ցանկանա հավատալ, որ այս սխալը տեղի է ունեցել իշխանությունների կողմից միտումնավոր Հանձնաժողովին նոր Սահմանադրության սխալ թարգմանություն ներկայացնելու պատճառով: Միևնույն ժամանակ՝ չենք կարող չնկատել, որ այս հոդվածը առանցքային է՝ հաշվի առնելով այն աննախադեպ դերը, որ ստանում է Ազգային ժողովի նախագահը՝ վարչապետ նշանակելու՝ այսինքն՝ իշխանությունը ձևավորելու հարցում: Այս հոդվածը նաև ուղիղ առնչվում է 115 հոդվածի հետ, որի համաձայն՝ «Վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածություն»: Վարչապետի նոր թեկնածու կարող է առաջադրել հենց ԱԺ նախագահը…

Հանձնաժողովը նաև նկատում է (կետ 138), որ Կառավարության անդամներին վերապահված ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի ընդունման իրավունքը (հոդված 152, կետ 3) պետք է հիմնավորվի Նախագծում: «Սահմանադրությունը պետք է ներկայացնի զուգահեռ իշխանության իրականացման հարաբերակցությունը»:

 Article 152 § 3 grants members of the Government the power to adopt sub-legislative normative acts. The same power is given to the Government (Article 153). The Constitution should provide the ratio for the exercise of this parallel power.

«Եզրակացություն» ենթաբաժնում Հանձնաժողովը ընդգծում է իր առաջարկություններից մի քանիսը.

- Ընտրելու և ԱԺ թեկնածու դառնալու իրավունքների սահմանափակումները պետք է հանվեն;

- limitations to the right to vote and the right to be a candidate for the National Assembly should be lifted (see paragraph 55);

 - ընտրական համակարգը չպետք է մանրամասնվի Սահմանադրությամբ. առավել ձայներ ստացած երկու կուսակցությունների միջև ընտրության երկրորդ փուլի հնարավորությունը պետք է հանվի;

- the electoral system should not be set out in detail in the Constitution: the possibility of a second round between the two most voted parties of alliances should be removed (see paragraph 80);

- նոր խմբակցությունների ձևավորման արգելքները ԱԺ-ում պետք է հանվեն…;

- the prohibition of forming new factions in the Assembly during the whole term of a legislature should be removed as it would limit the free mandate of Members of Parliament (see paragraph 99);

 

-ինչ վերաբերում է արդարադատությանը, ապա չպետք է լինի քաղաքական մարմինների կողմից որևէ միջամտություն դատավորների նշանակման և Վերաքննիչ դատարանի նախագահների նշանակման և պաշտոնանկության ընթացակարգերում:

- as concerns the Judiciary, there should be no interference of a political organ in the procedure of dismissal of judges and in the appointment of judges and court chairpersons of the Court of Cassation (see paragraphs 161 and 162):

Մենք էլ մեր կողմից գնահատենք Հանձնաժողովի աշխատանքը՝ նկատելով, որ ԱԺ նախագահի ընդլայնված լիազորության մասով դեռ չունենք Հանձնաժողովի կարծիքը: Միևնույն ժամանակ՝ ունենք առաջարկությունների մեծ փաթեթ, որը հիմք ընդունելով՝ ՀՀԿ-ն փորձելու է առաջիկայում նախաձեռնել կուսակցությունների միջև լրացուցիչ քննարկումներ: Գրեթե վստահ կարելի է պնդել՝ այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են քննարկումներին, ի վերջո, այս կամ այն կերպ սատարելու են իշխանություններին:

Վ. Կարապետյան