03.08.2015 17:19

Գրանորություն. Գուրգեն Մահարու «Երկերի լիակատար ժողովածուի» երկրորդ հատորը

Գրանորություն. Գուրգեն Մահարու «Երկերի լիակատար ժողովածուի» երկրորդ հատորը

Շարժումը սկզբում բանաստեղծություն է: Մեկ գումարած մեկ՝ երկու կամ տասը չէ, թիվ ու ծանրություն չունի, միանգամից, հիմնականում՝ աննկատ է: Բայց ամենազարմանալին հարցն է, որը զերծ է ձևից ու ձևակերպումից. որտեղի՞ց է հասունանում: Տեսանելի է վերջում, շոշափելի է շատ ուշ, երբ վերհիշում կամ վերլուծում ես «արդյունքը» (ախր արդյունքն էլ նման չէ «արդյունք» բառին): Շարժումը սկզբում բանաստեղծություն է. շա՜տ կարճ է, այնքան կարճ, որ թվում է, թե չի եղել, ֆռռթացել-գնացել, ծխվել-մարել է: Բայց ինչ-որ ժամանակ «կախվել» է: Բռնվելի չէ, բայց կես մաշկով զգալի է եղել: Հետո՞... Շարժումը դադարում է սկզբում, այլ կերպ ասած՝ բանաստեղծություն լինել, ու բացվում է արձակ մեգապոլիսների ու արձակված տափաստանների՝ հաճախ աքսորված «հեռանկարը»...

 

                                                          ԿԱՌՈՒՑՈՒՄ

Դու կառուցում ես հիմա քոնը,

Ու դրանով էլ դու հպարտ ես,

Օրերը քո շուրջը նվագում են

Հաճախ ծանր, բայց դու անվհատ ես:

Ու չեն հոգնում քո պիրկ ձեռները,

Կառուցում ես նորը քար առ քար,

Այն որ չի, չի՛ կառուցել դեռ

Եվ ոչ մի հերոս կամ արքա...

1932թ.:

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված՝ Գուրգեն Մահարու «Երկերի լիակատար ժողովածուի» երկրորդ հատորը (Խառը բանաստեղծություններ, 1921-1948) հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: