03.08.2015 17:51

Նիգերիա. «Բոկո հարամի» գերությունից ազատվել է 178 մարդ

Նիգերիա. «Բոկո հարամի» գերությունից ազատվել է 178 մարդ

Նիգերիայի բանակը հայտարարել է, որ իրեն հաջողվել է ազատել 178 մարդու, որոնց գերության մեջ էին պահում «Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները: Հայտնի է, որ ազատագրվածներից 101-ը երեխաներ են, 67-ը՝ կանայք: Բոլոր ազատվածներին գերի են վերցրել Նիգերիայի Բորնո նահանգում, որը խմբավորման գործողությունների կենտրոնն է դարձել:

Դրանից մի քանի ժամ առաջ իշխանությունները տեղեկացրել էին, որ նիգերիական բանակը հաջող օդային գործողություն է իրականացրել հենց իսլամիստների դեմ: Հարվածներ են հասցվել Բիտա գյուղի ուղղությամբ, որտեղ, հետախուզական տվյալների համաձայն՝ հարձակում էր նախապատրաստվում: Նիգերիական հրամանատարությունը հաղորդել է «բազմաթիվ» իսլամիստների ոչնչացման մասին:

Նիգերիայի նորընտիր նախագահ Մուհամադու Բուհարին «Բոկո հարամի» դեմ հաղթանակը իր նախընտրական խոստումներից մեկն էր դարձրել: Ի դեպ, արմատականների ահաբեկչական ակտիվության նոր ալիքը համընկել է հենց նոր նախագահի պաշտոնակալմանը: Փոխանցում է euronews-ը: