04.08.2015 13:42

Անօրինական միգրացիա. Ողբերգական մահ ճամպրուկում

Անօրինական միգրացիա. Ողբերգական մահ ճամպրուկում

Աֆրիկյան ափին գտնվող իսպանական Մելիլյա քաղաքից լաստանավով Անդալուզիայի հարավային Ալմերիա նավահանգիստ հասնելու ճանապարհին ճամպրուկում խեղդվել է 27-ամյա մարոկկացի մի երիտասարդ:

Ավտոմեքենայի ղեկին, որի բեռնախցիկում ե գտել երիտասարդին, եղել է նրա ավագ եղբայրը, որը ճամպրուկը բացել է միայն Ալմերիա հասնելուց հետո: Սակայն եղբայրն արդեն հոգեվարքի մեջ է եղել, և նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ավագ եղբայրը ձերբակալվել է՝անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով:

Աֆրիկայում Իսպանիայի Մելիլյա և Սեուտա անկլավները աֆրիկյան մայրցամաքից Եվրոպա ապօրինի ներգաղթի կարևոր կետեր են: Երկուշաբթի 400 անլեգալներ փորձել են ճեղքել-անցնել Մելիլյան Մարոկկոյի տարածքից բաժանող վեց մետրանոց պարիսպը:

Լաստանավի ողբերգական միջադեպը ճամպրուկով Եվրոպա հասնելու միակ դեպքը չէ. մայիսին Սեուտայում սահմանային ստուգման ժամանակ մարոկկացի կնոջ ճամրուկում հայտնաբերվել է մի ութամյա տղա: Տղայի հայրը, որ ապրում էր Իսպանիայում, ձերբակալվել է՝ անլեգալ միգրացիա կազմակերպելու մեղադրանքով, իսկ տղան վերադարձվել է մորը: Փոխանցում է euronews-ը: