04.08.2015 17:11

Նիժնի Նովգորոդում հայտնաբերվել են երեխաների դիակներ

Նիժնի  Նովգորոդում հայտնաբերվել են երեխաների դիակներ

Նիժնի Նովգորոդի Նիժեգորոդսկոյ շրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մի քանի երեխաների անդամահատված դիակներ: Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ բնակարանում ապրող ընտանիքը մինչև վեց տարեկան վեց երեխա  ուներ:

Հուլիսի 25-ին երեխաները դադարել են մանկապարտեզ հաճախել, ինչի մասին մանկապարտեզի աշխատակիցները տեղեկացրել են իրավապահ մարմիններին:

Բանկարանը ստուգելիս դուռը ոչ ոք չի բացել: Հարևանները հայտնել են, որ ընտանիքի հայրը նախորդ օրը գնացել է անհայտ ուղղությամբ: «2015 թ. օգոստոսի 4-ին Ռուսաստանի ՔԿ տարածքային վարչության քննիչները լուսամուտով մտել են բնակարան և հայտնաբերել երեխաների անդամահատված դիակները»,- ասվում է ՌՔԿ հաղորդագրության մեջ:

Մասնագետները պարզում են սպանված երեխաների թիվը: Ծնողների նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Փոխանցում է BBC-ն: