04.08.2015 19:29

«Վոստոչնի» տիեզերակայանի մուտքի մոտ խաչ կտեղադրվի

«Վոստոչնի» տիեզերակայանի մուտքի մոտ խաչ կտեղադրվի

ՌԴ Ամուրի երկրամասում կառուցվող «Վոստոչնի» տիեզերակայանի մուտքի մոտ ուղղափառ խաչ կտեղադրվի՝ Սուրբ իշխան Վլադիմիրի սրբապատկերի հետ միասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Նախաձեռնության հեղինակը Սանկտ-Պետերբուրգի բնակիչ, հասարակական գործիչ եւ մեկենաս Հրաչյա Պողոսյանն է, որի առաջարկությունը հավանության է արժանացրել հատուկ շինարարության դաշնային գործակալությունը:

Նշվու է, որ խաչի օրհնության կարգը տեղի կունենա տիեզերակայանի օրհնության հետ միաժամանակ: