04.08.2015 19:02

ՌԴ կառավարությունը առաջարկում է արգելել արտասահմանյան պահպանակների գնումը

ՌԴ կառավարությունը առաջարկում է արգելել արտասահմանյան պահպանակների գնումը

Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը փաստաթուղթ է նախապարտաստել, համաձայն որի, սահմանափակում է մտցվում մի շարք բժշկական միջոցների պետգնումների վրա, այդ թվում՝ պահպանակների, բինտերի, կանացի հիգիենայի պարագաների եւ այլն:

Փաստաթուղթը հրապարակվել է ռուսաստանյան կառավարության կայքում եւ հանրային քննարկման է դրված:

Արգելքի տակ չեն լինի միայն երեք երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում արտադրված պահպանակները: