06.08.2015 13:01

Գրանորություն. Վիլյամ Սարոյանի «Անունս Սարոյան է» ժողովածուն

Գրանորություն. Վիլյամ Սարոյանի «Անունս Սարոյան է» ժողովածուն

Հետքեր: Հետքեր: Ապրել հետքերո՞վ, առանց իմանալու, որ դրանք թողնում ես ամեն օր: Հետքեր, որոնք, մատնող նշանների նման, քեզ կապում են զգացած-ապրածիդ և ստիպում անդադար վերադառնալ: Ուզած-չուզած... Հարկավոր է բառերով գրել, քանի որ հետքերով ապրելն ուզած-չուզած է: Իսկ ժամերը, թեև, ըստ քեզ՝ քոնն են, բայց գնում են, հոսում հետքերիդ փողոցով: Տխուր է. ինչ-որ քեզանից դուրս է եկել՝ արդեն դրսում է , քոնը չէ: Եվ հպանցիկ միջավայրի կորուստը դու հուսահատորեն-թևաթափ փորձում ես բառերով կապկպել...

                                « ANF Wien

Վիեննայից միայն հետևյալն եմ հիշում. մոտո քշող հաշմանդամը, կայարանը, բեռնակիրը, որը մի ժամանակ Նյու Յորքում էր ապրել, համայնավար էր ու խոսում էր կոտրված ամերիկերեն, ծաղկազարդ, բարձրահասակ ռեստորանը, որտեղից երևում էր քաղաքը, կողքի սեղանի մոտ նստած գեղեցիկ աղջիկը, որը վիճում էր իր ընկերոջ հետ, աղջկա ձեռքերն ու ծխելու ձևը, ոստիկանները՝ հրացաններով ու սվիններով:

1 հուլիսի, 1937»

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված՝ Վիլյամ Սարոյանի «Անունս Սարոյան է» ժողովածուն՝ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: