07.08.2015 00:43

ԵԼ․ «Բորուսիա Դորտմունդ» – «Վոլֆսբերգեր»` 5-0․ Հենրիխ Մխիթարյանը հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

ԵԼ․  «Բորուսիա Դորտմունդ» – «Վոլֆսբերգեր»` 5-0․ Հենրիխ Մխիթարյանը հեթ-տրիկի հեղինակ  (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց ավստրիական «Վոլֆսբերգի» նկատմամբ:

Առաջին խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ այսօր 5 անպատասխան գնդակ խփեց: 48-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ հանդիպման հաշիվը բացեց Մարկո Ռոյսը: 64-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց դորտմունդցիների առավելությունը, իսկ հետո հերթը Մխիթարյանինն էր. հայ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ Ալեքսանդր Կոֆլերի դարպասը գրավելով 73-րդ, 82-րդ և 86-րդ րոպեներին: 

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում հաղթելով 6:0 հաշվով՝ «Բորուսիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլ: 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ. – ՎՈԼՖՍԲԵՐԳԵՐ

5-0 (0-0)

MC

 

1-0՝ Մարկո Ռոյս 48՛, 2-0՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 64՛, 3-0՝ Հենրիխ Մխիթարյան 73՛, 4-0՝ Հենրիխ Մխիթարյան 82՛, 5-0՝ Հենրիխ Մխիթարյան 86՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 15.Մատս Հումմելս, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 29.Մարսել Շմելցեր, 8.Իլկայ Գյունդոգան (6.Սվեն Բենդեր, 77), 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս (7.Յոնաս Հոֆման, 77), 23.Սինձի Կագավա (27.Գոնսալո Կաստրո, 65), 33.Յուլիան Վեյգլ, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

ՎՈԼՍՖԲԵՐԳԵՐ. 31.Մարկո Կոֆլեր, 4.Շտեֆան Պալա, 18.Միքայել Բերգեր, 25.Յոախիմ Շտանդֆեստ (23.Պիտեր Չերնեգ, 85), 26.Միխաել Զոլբաուեր, 6.Մանուել Վեբեր, 11.Յակոբո, 16.Բորիս Հյուտերբրեներ, 19.Ռոլանդ Պուտչե (17.Տադեյ Տրդինա, 67), 24.Քրիստոֆեր Վերնիցնիգ (10.Պիտեր Ցուլ, 75), 8.Կառլոս Սիլվիո

 

Զգուշացում՝ Մարկո Ռոյս 35՛ (Բ), Յակոբո 29՛ (Վ), Կառլոս Սիլվիո 82՛ (Վ)