07.08.2015 13:41

Коммерсантъ. Նեմցովի գործով մեղադրյալը գանգատվել է խոշտանգումներից

Коммерсантъ. Նեմցովի գործով  մեղադրյալը գանգատվել է խոշտանգումներից

Անզոր Գուբաշևը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալներից մեկը, հաղորդել է, որ իրեն խոշտանգումների են ենթարկում: Նրա ասելով՝ իրենից ցուցմունքներ են «կորզել» փուչ կրակոցներով, հոսանքահարությամբ և մահվան սպառնալիքներով, օգոստոսի 7-ին հաղորդել է Коммерсантъ-ը:

Անզոր Գուբաշևի հայտարարությունում, որն ուղղված է Քննչկան կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինին, ասվում է, որ իրեն և իր եղբորը ձերբակալել են Ինգուշեթիայում, ամայի մի վայրում իջեցրել են ավտոմեքենայից, պառկեցրել գետնին, ծեծել են և դիմակներ հագցրել: Նա ոչինչ չի տեսել, բայց լսել է, որ ձերբակալողները խոսել են ռուսերեն և օսերեն: Նրան տարել են մի ինչ-որ օբյեկտ, որտեղ պահել են մեկ օր,  «գնդակահարել» են փուչ փամփուշտներով, էլեկտրահարել և սպառնացնել կտոր-կտոր անել «բոլգարկայով»: Հաջորդ օրը  նստեցրել են ինքնաթիռ և տեղափոխել Մոսկվա, իսկ մի քանի օր անց Բասմանյան դատարանը կալանավորել է նրան:

Գուբաշևը պատմել է, որ որոշել է գանգատ ներկայացնել խոշտանգումների վերաբերյալ՝ այն բանից հետո, երբ հարազատները նոր փաստաբան են վարձել:

Խոշտանգումների մասին հայտնել են նաև Նեմցովի գործով մյուս երկու մեղադրյալները՝ Զաուր Դադաևը և Թեմիրլան Էսկերխանովը: Հետաքննությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել այդ հարցով: