07.08.2015 19:38

Մարիա Գայդարը հրաժարվել է ռուսաստանյան քաղաքացիությունից

Մարիա Գայդարը հրաժարվել է ռուսաստանյան քաղաքացիությունից

Մարիա Գայդարը, որ զբաղեցնում է Օդեսայի նահանգի փոխնահանգապետի պաշտոնը, հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից: Այդ մասին նա ինքն է հայտնելՕդեսայի «Առաջին քաղաքային» հեռուստատեսության եթերում:

Լրագրողները Գայդարին հարցրել են նրա երկքաղաքացիության մասին: «Ես հրաժարվելու դիմում եմ ներկայացրել»,- ըստ Интерфакс-ի՝ տեղեկացրել է Գայդարը:

РИА Новости-ի ՝ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում առայժմ չեն տեսել Գայդարի հրաժարականը ռուսաստանյան քաղաքացիությունից:

Արտասահմանյան անձնագրից հրաժարվելը ուկրաինական քաղաքացիություն ստանալու պահանջներից է: Օրենքի համաձայն՝ ուկրաինական քաղաքացիություն ստանալու համար այլ երկրների քաղաքացիները պետք է գրավոր պարտավորվեն դադարեցնել քաղաքացիությունը, այնուհետև նախկին անձնագիրը հանձնեն հյուպատոսարան երկու տարվա ընթացքում: Փոխանցում է rbc.ru-ն: