10.08.2015 12:45

Օդային աղետ Իստրինսկի շրջանում. Օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները զոհվել են

Օդային աղետ Իստրինսկի շրջանում. Օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները զոհվել են

Օգոստոսի 10-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետի արդյունքում «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները զոհվել են:

ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի և ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները.

• Մանուկյան Պարույր Նորիկի (1987 թ. ծնված)

• Մանուկյան Լարիսա Վրեժի (1992 թ. ծնված)

• Գլչյան Օֆելյա Ազատի (2005 թ. ծնված)

• Գլչյան Էրիկ Ազատի (2007 թ. ծնված)

Ըստ վերոնշյալ մարմիններից ստացված տեղեկության` զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ: 

Օդային աղետի պատճառները դեռեւս հայտնի չեն: 
Դեպքի մասին տեղեկացվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանը: