10.08.2015 17:11

ԼՂՀ անկախության օրը Ստեփանակերտում հանդիսավոր կերպով ՌԵՔՎԻԵՄ կկատարեն

ԼՂՀ անկախության օրը Ստեփանակերտում հանդիսավոր կերպով ՌԵՔՎԻԵՄ կկատարեն

Սեպտեմբերի 1-ին Արցախի անկախության տոնի կապակցությամբ  Ստեփանակերտում տեղի կունենա Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի*» արցախյան պրեմիերան, տեղեկացնում է «Արցախպրեսը»:

Պրեմիերան իրականացվում է Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ,  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ և «Աֆինա Պալլադա» ընկերության գլխավոր հովանավորությամբ:

«Ռեքվիեմի» ստեփանակերտյան պրեմիերային կմասնակցեն՝ Յանա Սաֆոնովան /սոպրանո / Ռուսաստան, Վիշնիա Ռադոսավը /մեցո սոպրանո /Սերբիա, Ալեքսանդր Չերնով/ տենոր / Ռուսաստան, Նիկոլա Ուլիվերի / բաս / Իտալիա/ եւ այլք:

 

Ծանոթագրություն.* Ռեքվիեմ կաթոլիկ եկեղեցում մեռյալների հիշատակին տրվող հոգեհանգստի պատարագ (լատ.՝ «Requiem aeternam dona eis, Domine»՝ «Հավերժ հանգիստ տուր նրանց, Տեր» տեքստի առաջին բառերից): Բարոկկոյի ժամանակաշրջանից ի վեր ռեքվիեմը դարձել է համերգային երաժշտության ժանր՝ սգո օրատորիայի տեսակ: Ըստ Wikipedia-ի: