12.08.2015 12:41

Գրանորություն. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթը»

Գրանորություն. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթը»

Բոլոր մարդիկ ճիշտ իրար նման են, բացի նրանցից, որ… նման չեն: Չնմանները բարի են, լավ, ուրախ, հոգատար, հյուրասեր, շատ լավ մարդիկ են, բայց… մարդ չեն: Իսկ եթե մարդ չեն, ուրեմն չկան: Բայց… Ո՞նց չկան… Պետք է, պետք է, պետք է այնպես անել, որ նրանք չլինեն: Սպանե՞լ: Չէ՜: Իսկ ինչո՞ւ չէ՜…Եթե չկան ուրեմն գնացել են, փախել են, կորե՜լ: Բայց… Եթե գնացել են, ուրեմն ինչ-որ տեղ կան, թաքուն ապրում, գարեջուր են խմում, գառան միս ուտում: Ահավոր են… Մարդկանց չնման մարդիկ ահավոր են: Բայց նրանք իրոք չկան: Ինչո՞ւ. մի պարզ պաճառով, որ ընդամենը հեքիաթի հերոսներ են, հա, հա, հեքիաթների հերոսներ: Իսկ հեքիաթներին ո՞վ է հավատում, ո՞վ… Էդ երեկ էր, որ մարդկանց չնման էակներ կային, իսկ այսօ՞ր… Այսօր բոլոր մարդիկ ճիշտ իրար նման են… Օ՜ֆ... Բացի նրանցից, որ… Օֆ՛…

«Այստեղ առաջին անգամ քաղաքագլուխը զարմացավ ու փոքր-ինչ վախեցավ: Չլինի՞ Թորինն իսկապես հին օրերի թագավորների ժառանգ է: Նա չէր կարծել, որ թզուկներն իսկապես համարձակություն կունենան Սմաուգին մոտ գնալու: Ավելի հակված էր մտածելու, որ խաբեբաներ են ու վաղ թե ուշ կբռնվեն: Իհա՛րկե սխալվում էր: Թորինն իսկապես էլ Լեռան ընդերքի թագավորների թոռն էր, իսկ թե թզուկները վրեժի և կորսվածը հետ բերելու համար ինչերի են ունակ, ոչ ոք չգիտեր»:

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթը» վեպը՝ անգլերենից Նունե Թորոսյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:

 Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: