13.08.2015 15:55

ՌԴ-ն պաշտոնապես հայտարարում է` Պերմյակովի գործը կքննեն Հայաստանում

ՌԴ-ն պաշտոնապես հայտարարում է` Պերմյակովի գործը կքննեն Հայաստանում

Ռուսաստանի Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է` Գյումրիում Ավետիսյանների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը կքննեն Հայաստանի իրավապահ մարմինները:

«ՀՀ յոթ քաղաքացիների սպանության համար Պերմյակովին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով եւ հինվելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագրի հիման վրա, ռուսական կողմը որոշում է կայացրել գործի քննությունը փոխանցել Հայաստանի իրավապահ մարմիններին»: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դասալքության համար դատապարտեց 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային բանտում:

Հայտնում է «ՌԻԱ նովոստին»: