14.08.2015 13:41

Սավչենկոյի փաստաբան. Դատավճիռը մեղադրական կլինի՝ 25 տարով

Սավչենկոյի փաստաբան. Դատավճիռը մեղադրական կլինի՝ 25 տարով

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փաստաբանները նրան տրամադրել են, որ դատավճիռը մեղադրական է լինելու:  Այդ մասին Լոնդոնում BBC-ի ուկրաինական ծառայությանը հաղորդել է Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը:

«Մենք Նադեժդային նախապատրաստում ենք դատավճռին. մեղադրական դատավճռի՝ 25 տարով, ընդ որում՝ դա ամենևին կապ չի ունենա այն ամենի հետ, ինչ կկատարվի դատարանում: Դատարանում, դատավարական տեսանկյունից, մենք կապացուցենք  նրա բացարձակ անմեղությունը»,- ասել է Ֆեյգինը:

Փաստաբանը հնարավոր է համարում, որ Սավչենկոն պատիժը Ռուսաստանում չկրի, այլ հայրենիքում: Ֆեյգինը իրադարձությունների նման զարգացումը միանգամայն հավանական է համարում:

Նա հավելել է, թե քանի որ ինքը «քաղաքական» գործերում պաշտպանական կողմում մասնակցելու փորձ ունի, ուստի կասկածում է, որ Ռուսաստանը Սավչենկոյի համար կարող է անկախ դատավարություն ապահովել: Ֆեյգինը համոզված է, որ ազատազրկման պատկառելի ժամկետը, որ կստանա Սավչենկոն, մեծ ազդեցություն կգործի ռուսաստանյան հանրության վրա: «Օ՜, գիտե՞ք, դա հսկա նշանաձող կլինի, քանի որ այս գործի նկատմամբ հետաքրքրությունը և այն, ինչ սպառնում է Սավչենկոյին՝ ոչ թե երկու տարի է, ինչպես Pussy Riot-ի մասնակիցներինը, այլ 25 տարի: Անմեղ մարդուն դատապարտել... Դրանից հետո ո՛չ ռուսատանյան դատարանը, ո՛չ էլ Ռուսաստանի իշխանությունները միջազգային հանրության աչքին նույնը չեն լինի: Դուք ԻԼԻՊ չեք դառնա, որոնք ողջ-ողջ մարդ են թաղում, քանի որ դուք նրանց չեք թաղում: Բայց դա չի նշանակում, որ դուք նրանց չեք դատապարտում դրան»,- ասել է Գեյգինը: