14.08.2015 15:18

Գրանորություն. Ֆրանցիսկա Յունգման-Շտադլերի «Փողը»

Գրանորություն. Ֆրանցիսկա Յունգման-Շտադլերի «Փողը»

Փողի ամեատիպիկ հատկությունը արագ անհետանալն է: Քաղաքակրթության պատմությունը դրամի պահպանման պատմություն է կամ... հակառակը: Փողը պահպանելով՝ մարդը մշտապես փորձում է պահպանել իր միջավայրը, միջավայր, որը դրամի էվոլուցիայի հետ, ուղղակիորեն, տվյալ ժամանակաշրջանի «փողային» ձևերն է ընդունում: Իսկ կոնկրետ՝ փող-միջավայրը իրոք արագ անհետանալու հատկություն ունի: Նույնիսկ լինում են պահեր, երբ կայսրություններն ու միացյալ պետությունները, ինֆլիացիայի ենթարկվելով, քո անձնական լումայի կարիք են ունենում: Իսկ քո լուման ակնհայտ է, կա, թեև, արժույթի առումով, որևէ կերպ կիրառելի չէ...

«Այդ շրջանի ամենաառաջին արծաթե դրամներին առյուծի մորթիով ծածկված Հերակլեսի գլուխն էր: Ժամանակի հետ այդ պատկերն արագ սկսեց Ալեքսանդր Մակեդոնացու դիմագծերն ընդունել: Առաջին անգամ դրամների վրա ոչ թե աստված, այլ մահկանացու մարդ էր պատկերվում: Սա նախևառաջ քաղաքական փոփոխությունների հետևանք էր»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Ինչու և ինչպես» մատենաշարով լույս ընծայված Ֆրանցիսկա Յունգման-Շտադլերի «Փողը» գիրքը՝ Հրազդան Մադոյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան