18.08.2015 19:46

Գրանորություն. Ջ. Դ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում»-ը

Գրանորություն. Ջ. Դ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում»-ը

Ա. կետից Բ. Կետ ձգվող ժամանակային հատվածը կարճ է: Մանավանդ, երբ շտապում ես, շա՜տ ես շտապում: Ախր ամեն ինչ մինչև քեզ արված ու ասված է: Նոր, մաքուր էջ բացել՝ նման չսկսված Ա. կետից Բ. Կետ ձգվող ժամանակային հատվածին կամ հնձված տարեկանի արտին: Գոնե գտնել բառեր, որոնցով մինչև հիմա ոչ ոք չի գրել: Խոսել մի վեպի լեզվով: Շտապել... Քանի որ միայն գրված տողերի արանքում են մնացել չգրված մտքերը: Մտքեր, որոնք նախորդները շտապելիս մոռացել կամ վրայից անցել են: Ա. կետից Բ. Կետ ձգվող ժամանակային հատվածը իրոք կարճ է: Իսկ վերջո՞ւմ... Վերջում, դու լավագույն դեպքում նմանվում ես հսկայական, արձակ դաշտում ինչ-որ անհասկանալի մրցախաղի չեմպիոնի, ով ընդամենը մի գնդակ է «բռնում»...

«Մի անգամ, երբ գնացել էի զուգարան՝ միջանցքի մյուս ծայրին, Դ. Բ.-ն հարցրեց այն ամենի մասին, ինչ արդեն պատմել եմ: Չգիտեի, թե ինչ պատասխանեմ: Թե կուզեք ճիշտն իմանալ, չգիտեմ՝ ինչ մտածեմ: Ցավում եմ, որ այսքան մարդու պատմել եմ այդ մասին: Միայն մի բան գիտեմ. կարոտում եմ բոլոր նրանց, ում մասին պատմեցի: Նույնիսկ Սթրեդլեթերին և, օրինակ, Էքլիին: Ինձ թվում է՝ երբեմն անիծյալ Մորիսին էլ եմ կարոտում: Ծիծաղելի է: Դուք էլ ոչ ոքի ոչինչ մի պատմեք: Եթե պատմեք կսկսեք կարոտել բոլորին»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Ջ. Դ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը՝ անգլերենից Աստղիկ Աթաբեկյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան