20.08.2015 13:40

Մահացել է դերասան Լեւ Դուրովը

Մահացել է դերասան Լեւ Դուրովը

Մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է սովետական, ռուս դերասան Լեւ Դուրովը: Հայտնում է Life News-ը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, մահվանից մի քանի օր առաջ դերասանը սրտի շտապ վիրահատություն էր տարել: Մեկ վիրահատություն էլ դերասանը տարել էր օգոստոսի սկզբին, իսկ ավելի ուշ բժիշկները 83-ամյա դերասանի մոտ թոքերի ծանր բորբոքում էին ախտորոշել:

Դուրովն իր կարիերայի ընթացքում թատրոնում եւ կինոյում խաղացել է ավելի քան 200 դերեր, նաեւ հանդես էր եկել որպես ռեժիսոր-բեմադրիչ, աշխատել է ռադիոյում եւ դասախոսել է: