21.08.2015 15:09

Գրանորություն. Յուլյա Ֆրանկի «Միջօրեի տիկինը»

Գրանորություն. Յուլյա Ֆրանկի «Միջօրեի տիկինը»

Մեծ իրադարձություններից հետո (պատերազմներ, հեղափոխություններ, հասարակարգերի խոփոխություններ, երկրների անկախացում) թվում է՝ ցնցումների ու վայրիվերումների ժամանակն անցել է: Բոլոր քաղաքական փոզինգները բացահայատված են, գործիչները՝ մերկացված: Մեծ իրադարձությունները հաճախ տխրության հսկայական դաշտեր են սփռում: Անցումային անհատակ ու լայն շրջաններ, որ հակառակ ուղղությամբ են պտտվում: Հետո կարծեցյալ զարգացում: Մեծ իրադարձությունները սկսվում են հեռավորության վրա երևալ՝ նման առասպելական, ահավոր ու միաժամանակ գրավիչ հսկաների, որոնք հետաքրքիր լինելով՝ ստիպում են փախչել, հեռանալ, փրկվել, չհիշել: Իրականում՝ մեծ իրադարձություններից հետո են սկսվում իրական Մեծ Իրադարձությունները, երբ հեղափոխելով՝ ստիպված ես լինում միշտ հեղափոխվել, հաղթելով՝ անհուսորեն պատերազմել ու հսկաներից անկախանալով՝ անընդհատ, անվերջ նվաճել քո անկախությունը...

«Ձմեռային այս ճակատամարտի հաղթանակին Էռնեստ Լյուդվիգ Վուրզիշը նմանապես անհաղորդ էր մնացել, ինչպես պատերազմի իմաստի մասին հարցին: Երբ մի օր, պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց, հիվանդանոցը լուծարեցին, ուզում էին նրան և մյուս վիրավորներին իրենց տները տանել: Բայց պարզվեց, որ փոխադրումը դժվար էր ու երկարաձիգ: Ճանապարհի կեսին մի քանիսը վատ զգացին, տիֆ տարածվեց նրանց մեջ, որոշ մարդիկ մահացան, մյուսներին ժամանակավորապես տեղավորեցին Վարշավայի մոտակայքում գտնվող փայտե տնակներից բաղկացած փոքրիկ թաղամասում»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Յուլյա Ֆրանկի «Միջօրեի տիկինը» վեպը՝ գերմաներենից Գայանե Գինոյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան