01.09.2015 15:01

Ռոստովում հայաստանցի երիտասարդին մահացու հարված հասցնողի անձը հաստատված է

Ռոստովում հայաստանցի երիտասարդին մահացու հարված հասցնողի անձը հաստատված է

Օգոստոսի 30-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի գյուղերից մեկում 100-ից ավելի մարդ  ծեծելով սպանել են Հայաստանի քաղաքացի Ռաֆայել Խլղաթյանին:

Վերջինս գյուղի համար տոնական օրվա ավարտին հարբած վիճակում 5 մեքենայի է հարվածել, ինչը զայրացրել է համագյուղացիներին, որոնք լինչի դատաստանի են ենթարկել հայաստանցուն: Ծեծել են նաեւ 22-ամյա տղայի հորը, սակայն մոտակայքում գտնվող իրավապահը կարողացել է նրան փրկել գազազած ամբոխի ձեռքից: Ենթադրաբար՝ Ռաֆայել Խլղաթյանի մահվան պատճառ է հանդիսացել ծանր կոշիկով գլխին ստացած ուժեղ հարվածը:

«LifeNews»-ի փոխանցմամբ՝ հայտնաբերվել է Խլղաթյանին մահացու հասցրած անձը: Մի շարք ականատեսներ հայտնել էին, որ այդ մարդը նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրեյ Զ.-ն է:

«Գյուղի բնակիչը կանչվել է հարցաքննության: Նա ներկայացել է իր փաստաբանի հետ: Տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ եւ հղում է կատարել ՌԴ սահմանադրության 51-րդ հոդվածին: Այժմ նա գտնվում է ոստիկանության բաժնում»,- «LifeNews»-ին ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: 

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ավելի վաղ հայտարարել է, որ Ռաֆայել Խլղաթյանը Հայաստանի քաղաքացի է: