03.09.2015 12:00

«Դոմոդեդովոյում» բռնկված հրդեհի պատճառով հետաձգվել է առնվազն տասը չվերթ

«Դոմոդեդովոյում» բռնկված հրդեհի պատճառով հետաձգվել է առնվազն տասը չվերթ

Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 7:00 ԱԻՆ-ում հաղորդագրություն է ստացվել, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ մերձմոսկովյան վարչության մամլո ծառայության տեղեկատվության համաձայն՝ հրդեհը հաջողվել է մարել ժամը 8:10-ին, այնուհետև օդանավակայանը օդափոխության է ենթարկվել: Օդանավակայանի մամլո ծառայությունում BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել են, որ հրդեհի պատճառով հետաձգվել է առնվազն տասը չվերթ, սակայն այդ ընթացքում օդանավակայանը շարունակել է օդանավեր ընդունել հաստիքային ռեժիմով:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի բռնկման պատճառը նկուղում պղնձալարերի կարճ միացումն է եղել: ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ հրդեհի պատճառով ծուխ է լցվել օդանավակայանի երրորդ հարկում, մոտավորապես երեք հազար մարդ տարհանվել է շենքից: Ընդ որում՝ ԱԻՆ-ում չեն պարզաբանել, թե ինչու է հրդեհի պատճառով առաջացած ծուխը միայն երրորդ հարկ թափանցել: Փոխանցում է BBC-ն: