04.09.2015 18:24

Եվրո-2016. Սերբիա-Հայաստան. Պաքար մարզական պատվի համար

Եվրո-2016. Սերբիա-Հայաստան. Պաքար մարզական պատվի համար

Սեպտեմբեր 4, ժամը֙ 21:45, Նովի Ստադ, «Կարաջորջե» մարզադաշտ, 7-րդ տուր

Գործնականում այս երկու երկրների հավաքականների պայքարը չի ծառայում իր բուն նպատակին, քանի որ թիմերն արդեն դուրս են մնացել Եվրո-2016-ի ընտրական պայքարից: Ի դեպ, հենց Սերբիայի ընտրանին դարձավ այն թիմերից մեկը, որ առաջինը դուրս մնաց 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից և կորցրեց եզրափակիչ հասնելու որեւէ հնարավորություն: Հայաստանի ազգային ընտրանին 6 մրցափուլից հետո վաստակել է ընդամենը մեկ միավոր, որը, ցավոք, նույնպես ոչ մի լավ բան չի խոստանում: Հատկանշական է, որ այս տխրահռչակ միակ միավորը հայերը ձեռք են բերել հենց սերբերի հետ պայքարում: Այդ խաղից հետո, ինչպես և մինչ այդ, Հայաստանը միայն միավորներ է կորցրել:  

Իսկ թե ինչու Սերբիան ունի մինուս երկու միավոր, բոլորս էլ լավ ենք հիշում.  2014 թ. հոկտեմբերին հանդիպումը սերբերի եւ ալբանացիների միջեւ ընդհատվեց, երբ հաշիվը 0:0 էր: Խաղն ավարտվեց, քանի, որ առաջին խաղակեսի ավարտին մոտ մարզադաշտում հայտնվեց անօդաչու թռչող սարք֙ «Հզոր Ալբանիայի» դրոշով: Այս փաստը բոլորվին դուր չեկավ սերբ ֆուտբոլիստ Ստեֆան Միտրովիչին: Վերջինս կոտրեց այդ սարքը, ինչը տրիբունաներում զայրույթ ու անկարգություններ առաջացրեց: Մրցավար անգլիացի Մարտին Ատկինսոնը գտավ, որ լավագույն ելքը խաղը դադարեցնելն է: Այս միջադեպը քննարկելուց հետո, Սերբիային թեև 3:0 հաշվով հաղթանակ շնորհվեց, այնուհանդերձ, երեք միավոր միավոր հանվեց նրանց հաշվից:  Ալբանացիները մնալով ձեռնունայն, բողոք ներկայացրեցին Մարզական արբիտրաժային դատարան (CAS): Այստեղ բեկանեցին ՈւԵՖԱ-ի որոշումը և Սերբիայի հավաքականին 0:3 հաշվով պարտություն գրանցեցին: Այսպիսով, Ալբանիան վաստակեց երեք միավոր և հնարավորություն ստացավ շարունակելու պայքարը:

Այս ամենից պարզ է դառնում, որ սերբերի ու մեր պայքարը բացառապես պատվի, վերջին տեղում չհայտնվելու համար է: Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ մեր ազգային ընտրանին չի հաղթել վեց պաշտոնական խաղերում անընդմեջ (երկու ոչ-ոքի, չորս պարտություն), ինչպես նաև չորս  արտագնա պաշտոնական խաղերում (մեկ ոչ-ոքի, երեք պարտություն): 2013 թվականին Չեխիայում տարած 2:1 հաշվով հաղթանակը այդպես էլ մնաց միակը: Այս անհաջողությունների շարքը Հայաստանը կարող էր ընդհատել  տանը, սերբերի հետ ունեցած խաղի ժամանակ, երբ 73 րոպեին Արզումանյանը բացեց խաղի հաշիվը, իսկ Պիզելին վաստակեց 11 մետրանոց և չկարողացավ իրացնել այն:

Սկզբունքորեն, սերբերը կարող են սեփական հարկի տակ երեք միավոր ձեռք բերել,թեև այն հանգամանքին, որ մեր թիմում է այնպիսի մի տաղանդավոր ֆուտբոլիստ, ինչպիսին Հենրիկ Մխիթարյանն է: Դորտմունդի հարձակողական ոճի կիսապաշտպանը  օգոստոս ամսվա ընթացքում «Բորուսիայի»-ի համար վաստակել է ութ գոլ եւ հինգ գոլային փոխանցում կատարել: Եվ  այդ ամենը մեկ ամսվա ընթացքում: Մինչդեռ շատ խաղացողներ այդպիսի արդյունքի չեն հասնում ողջ մրցաշրջանի ընթացքում: