07.09.2015 11:43

Գրանորություն. Խնկո Ապոր «Հեքիաթներ, պատմվածքներ, առակներ» ժողովածուն

Գրանորություն. Խնկո Ապոր «Հեքիաթներ, պատմվածքներ, առակներ» ժողովածուն

Կյանքը տեքստի ֆրագմենտար հատված է, բառերի ու արտաքուստ չկապակցվող տառերի խճանկար, որը գրվել է ինչ-որ ժամանակ, բայց ընդհանուր ժամանակից դուրս: Հետագայում մի ամբողջ երկար շրջան ոչինչ չի գրվում, լավագույն դեպքում՝ արդեն կատարված իրադարձություններից հետո ֆրագմենտար խճանկարները զարմանալիորեն հավաքվում, ամփոփվում են: Ու դու հասկանում ես, որ էս ամեն ինչը ծանոթ է քեզ: Արձանագրությունը երևում է պարզ, տեքստի թելերը կապվում են: Ո՞նց, ո՜նց չես հասկացել... Իսկ երկար շրջանի փակվելուց հետո է երևում կյանքիդ բանալ ու տրամաբանված տեքստը, որը գիտակցելով-մոռանալով՝ գրել ես մանուկ հասակում...

ՓԵՍԱՑՈՒ ՄՈՒԿԸ

Մուկը ուզեց

Ամուսնանալ

Եվ հզորին

Փեսա դառնալ:

Նրան ասին,

Որ աշխարհում

Արեգակն է

Միայն հզոր:

Մուկը տեղից

Վեր է կենում,

Իրեն կոկում

Ու փառավոր

Գարնան մի օր,

Ջերմ առավոտ

Ուղիղ գնում

Արևի մոտ:

Գնում, ասում.

 -Բարև, բարև,

էս աշխարհի հզոր արև՛.

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Ոսկեմազիկ,

Տուր ինձ՝ տանեմ,

Անեմ հարսիկ...

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված՝ Խնկո Ապոր «Հեքիաթներ, պատմվածքներ, առակներ» ժողովածուն՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան