09.09.2015 16:56

Գրանորություն. Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքի վրա» վեպը

Գրանորություն. Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքի վրա» վեպը

Հերո՜ս և Հերո՛ս: Ինչ-որ ժամանակ, շատ վաղուց, շատ հեռու մի տեղ, կատարվեց մի շատ կարևոր իրադարձություն: Ինչ-որ մի շատ տաղանադավոր մարդ, վիրավորանքից, փառքից, թե՞ ինչ-ինչ, խառնուխշտիկ զգացմունքներից դրդված՝ իր ստեղծագործության կենտրոնական կերպարին անվանեց հերոս: Հերո՜ս և Հերո՛ս: Պատերազմի խիզախ ասպետ, հայրենիքի պաշտպան, պետականության հիմնադիր ու... Գրքային կամ կաղապարային պատկեր, բառ կամ ձա՞յն... Անհամեմատելի համեմատություն: Պատմությունը լռում է այդ առաջին, տաղանդավոր մարդու վախճանի մասին, բայց փաստը մնում է փաստ, որ այսպես ասած իրական հերոսնե՜րը այնքան էլ չնեղացան: Չէ՞որ հենց իրենք էին առաջին Հերո՜ս-Հերո՛սները: Իրենց կյանքային քրտնած, հոգնած ու անտաշ գոյությունը հանկարծակի ձեռք բերեց հավերժ ռոմանտիզմով լեցուն ամպային կառուցված: Մարտնչող-հալածված, նվիրված-վտարանդի, հիվանդություններին հաղթած չտեսնված գեղեցությամբ անթառամ Հերոսնե՜՛ր, որոնց շուրջը, չնայած անասելի դժվարություններին սիրո ռետուշային շղարշն է պտտվում...

«-Տվեք ինձ տղամարդու կամ կնոջ մի լյարդ և մի կմախք od libitum: Ես մեկը մյուսի մեջ եմ մտցնում, և ահա դուք ունեք այդ ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է հայեցողական կամ հասարակական կյանքի հանկարծական փոփոխություններին տրվելու համար: Ես սպանում եմ Ֆուալդեսին և Փոլ-Լուի Կուրյեին: Վաճառում եմ սևամորթներին, ազատություն տալիս, նրանց խճողակ դարձնում կամ խարհրդաժողովների դրոշակներ: Հորինում եմ, ստեղծում, աշխատացնում եմ Հիսուսի ընկերությունը, սիրում եմ, ատում, փաղաքշում ու սպանում՝ չհաշված քրոջս, որ ձեռքը զուավի* տաբատի մեջ է մտցնում, ինչն ապահովում է տեսակի զարգացումը»:

*Ֆրանսիական գաղութայնին զորքերի զինվոր՝ հավաքագրված Հյուսիսային ամերիկայի բնակիչներից և ֆրանսիացի կամավորներից:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքի վրա» վեպը՝ ֆրանսերենից Լիլիթ Գասպարյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան