09.09.2015 15:39

Անցորդը Տյումենում բռնել է չորրորդ հարկից ցած ընկնող վեցամյա երեխային

Անցորդը Տյումենում բռնել է չորրորդ հարկից ցած ընկնող վեցամյա երեխային

Տյումենում վեցամյա աղջնակը ողջ է մնացել այն բանից հետո, երբ ցած է ընկել չորրորդ հարկի պատուհանից: Ինչպես հաղորդել է Интерфакс-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին, առավոտյան:

Երեխային բռնել է մի պատահական անցորդ: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, այդ թվում՝ անչափահասների գործերով ստորաբաժանման աշխատակիցներ: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց:

Չի հաղորդվում, թե աղջիկն ինչ վնասվածքներ է ստացել, և արդյո՞ք տուժել է նրա փրկարարը: Փոխանցում է lenta.ru-ն