12.09.2015 16:42

Գրանորություն. Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» զրույցների ժողովածուն

Գրանորություն. Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» զրույցների ժողովածուն

Գիրքը մտքի շարունակությունն է: Կրիչներ՝ արագ փոխվող, նախնական համարումով՝ հավերժական կրիչներ, որոնք կոչված են մտքի «դուրս տվածը» պահել, սեպագրել, մատենագրել, տպագրել, կրել ու թվայնացնել: Իսկ ամենաշատը՝ կորցնել կամ, թերևս... Ընդ-հատել... Գիրքը մտքի շարունակությունն է՝ ընդատված տեղից, երբ ինֆորմացիան մի կրիչից մյուսն է փոխադրվում: Շարունակությունն է, բայց ոչ՝ամփոփումը: Անզուգական, «սուրբ» գրի համարում ունեցող գրքերը, ըստ երևույթին, հենց հավերժական կրիչներն են, որոնք դոգմա-ամփոփումով փակում են մտքի կորուստ-գտածոներով շարունակական ընթացքը...

«Տանտիրուհին ինձ պատմեց, թե մի օր, աշխատանքի գնալով, երբ ուր որ էր շենքի ցանկապատից պիտի ներս անցներ, այդ մեքենաներից մեկն իրեն ընդառաջ է եկել: Խոսքը «վարժ աչքի» մասին է, որ միշտ սրտովս է եղել, այսինքն՝ տեսնելու սովոր, ակնկալող աչքի: Ուրեմն նա մի կողմ է քաշվում՝ բեռնատարի ճամփան բացելով և մեկ էլ մի հաստ փաթեթի միջից ցցված դեղնավուն թղթի կտոր է նկատում: Միանգամից կանգնեցնում է մեքենան կապը քանդել տալիս, խնդրում փաթեթը բացել և հայտնաբերում է Մոլիերի «Փայլուն թատրոնի» մեզ հայտնի հազվագյուտ ազդագրերից մեկը, որ տպվել է այն շրջանում, երբ նա իր թատերախմբի հետ դեռևս շրջում էր գավառներում»:

«Անտարես» հրատարակչության կողմից «ԳԱՄ» (գրականություն, արվեստ, մշակույթ) մատենաշարով լույս ընծայված Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» զրույցների ժողովածուն ՝ ֆրանսերենից Սարգիս Դավթյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան