18.09.2012 19:41

Սարգսյանը հանդիպել է Բորդյուժայի հետ

Սարգսյանը հանդիպել է Բորդյուժայի հետ

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են նախագահականի մամլո ծառայությունից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Սերժ Սարգսյանին զեկուցել է Երևանում անցկացվող «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների ընթացքի մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքին և օրակարգային այլ խնդիրների: