14.09.2015 12:55

Նավալնու զինակիցները խոստովանել են իրենց պարտությունը Կոստրոմայի ընտրություններում

Նավալնու զինակիցները խոստովանել են իրենց պարտությունը Կոստրոմայի ընտրություններում

Կոստրոմայում Դեմոկրատական դաշինքի ընտրական շտաբը խոստովանել է իր պարտությունը մարզային դումայի ընտրություններում:

Ավելի վաղ ընդդիմադիր դաշինքի ղեկավարները, որ հանդես են գալիս РПР- ПАРНАС կուսակցության դրոշի ներքո, պնդում էին, թե հաղթահարել են հինգ տոկոսանոց պատնեշը, և իրենց ցուցակը գլխավորող Իլյա Յաշինը պետք է դառնա Կոստրոմայի դումայի պատգամավոր:

Երկուշաբթի վաղ առավոտյան կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը տեղեկացրել է, որ քվեների հաշվարկի արդյունքում՝ կուսակցությունը չի հաղթահարել այդ պատնեշը: «Պարզ է, որ չենք անցնում: Բայց շարունակելու ենք աշխատել մինչև վերջ»,- իր Twitter-ում գրել է Վոլկովը:

Քվեների հաշվարկի վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր, փոխանցում է BBC-ն: