14.09.2015 13:22

Հարցում. Ռուսաստանցիները կողմ են մեկուսացնելու հարբեցողներին և հոգեկան հիվանդներին

Հարցում. Ռուսաստանցիները կողմ են մեկուսացնելու հարբեցողներին և հոգեկան հիվանդներին

Ռուսաստանցիների 80 %-ը պաշտպանում է սթափարանների վերականգնման գաղափարը, վկայում են «Լևանդա-կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքները:

Խորհրդային տիպի սթափարանների վերականգնման գաղափարին կողմ է արտահայտվել հարցված ռուսաստանցիների 80 %-ը, 14 %-ը դեմ է եղել:

Ավելի շատ են եղել հարբեցողների համար բուժական-աշխատանքային հաստատությունները վերականգնելու կողմնակիցները՝ 81 %: Հարցվածների 75 %-ը կողմ է արտահայտվել հոգեկան հիվանդների հարկադիր բուժման վերականգնման գաղափարին:

Ռուսաստանում սթափարաններ հայտնվել են XX դարի սկզբներին: Հարբեցողների համար հատուկ ապաստարաններ գոյություն ունեին մայրաքաղաքում և էլի մի շարք քաղաքներում, դրանք բարեգործական հիմնարկներ էին և պահվում էին քաղաքային գանձարանի հաշվին: Փոխանցում է BBC-ն: