15.09.2015 19:26

Գրանորություն. Յուլիա Բլոխայի «Անցյալի անվեհեր ռազմիկները»

Գրանորություն. Յուլիա Բլոխայի «Անցյալի անվեհեր ռազմիկները»

Քարտեզի հոմանիշը Խաղաղությունն է, կարճ, մտացածին վանկարկումներով, առեղծվածային մի բառ, որը դադարի նման ընկած է երկու պատերազմների արանքում: Պատերազմները երբեք հերթական չեն լինում: Մի պատերազմից անցումը մյուսին, որպես կանոն. հիմնովին շրջում է մարդու ընկալումները, մշակութային պատկերացումները, հարաբերություններն ու վարվեցողության ձևերը: Հարձակման-պաշտպանության կամ պաշտպանության-հարձակման որոշակի կետից քաղաքակրթությունը անսպասելիորեն փոխվում է, ու հաշտության պայմանագիրը կնքվում է բոլորովին այլ, նոր «աշխարհում»: Հետո՝ դադար, ավելի ճիշտ՝ Խա-ղա-ղու-թյուն, որի հոմանիշը, ինչպես արդեն իմացանք, Քարտեզն է: Քարտեզ կամ ժամանակային պարտադրված դադար, որն անընդհատ վերակազմվում է երկու պատերազմների արաքնում...

«Խաչակիրների չարրորդ արշավանք, ճանապարհ դեպի պատմության աղբանոց Խաչակրաց չորրորդ արշավանքը (1202-1204) եկեղեցու կողմից ընդունվեց որպես «թյուրիմացություն». Երուսաղեմ չհասած՝ «Քրիստոսի զինվորները» նվաճեցին և կործանեցին քրիստոնեական Բյուզանդիայի մայրաքաղաքը՝ Կոնստանդնուպոլիսը: Ըստ առասպելի՝ Կոնստանդնուպոլիսի կործանված հրաշքների մեջ կային կանացի երկու քանդակ: Դրանցից մեկը մատնացույց էր անում արևմուտքը, իսկ վրան գրված էր հետևյալ արտահայտությունը. «Այնտեղից կգան նրանք, ովքեր կնվաճեն Կոնստանդնուպոլիսը»: Մյուսը ցույց էր տալիս քաղաքային աղբանոցի կողմը, իսկ վրայի արձանագրությունն այսպիսին էր. «Այնտեղ նրանք կավարտեն իրենց ուղին»: Հետագա իրադարձությունները հաստատեցին այդ մարգարեությունները»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Ոսկե հատույթ» մատենաշարով լույս ընծայված՝ Յուլիա Բլոխայի «Անցյալի անվեհեր ռազմիկները» գիրքը ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան