18.09.2015 10:06

Գրանորություն. Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» վեպը

Գրանորություն. Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» վեպը

Սպասել... Օրերը հաշվել... Հարյուր կամ հինգ օրից կլինի, կսկսվի կամ կվերջանա: Որ սկսվի հինգ կամ հարյուր օրից կվերջանա, որովհետև կսկսվի... Սպասել... Մանեժի նման պտտվող-չավարտվող, մանվածապատ բառերի նման՝ձանձրալի: Շատ երկար... Բայց որ ավարտի՝ կավարտվի՞... Ե՞րբ, էլի՞ հինգ օրից, թե՞ հարյուր... Էդ երկար, ժամանակի բոլոր միավորները կերած սպասումը հանկարծակի դառնում է կրկես, որտեղ սխալ շարժում արած ակրոբատի անկումը տեսնելով՝ չգիտես ծիծաղե՞ս, թե... Սպասել... Օրերը հաշվել, մանավանդ, երբ ապրում, ավելին՝ սիրում ես պատերազմի անվերջ սկզբի կամ չդադարող ավարտի մանեժային ժամանակաշրջանում...

«Սուադը թևերը բացեց և ուժեղ հարվածեց նրան: Երիտասարդը հավասարակշռությունը կորցնելով՝ ընկավ: Երբ ոտքի կանգնեց, ամբողջ դեմքը արյան մեջ էր: Դեղի սրվակները ափի մեջ փշրվել էին: Դրա հետ մեկտեղ դեմքին տարօրինակ, նուրբ ժպիտ կար; Կողքի պատուհաններից մեկից մի ռադիո կրկնում էր այդ գիշեր Հիտլերի տված հանկարծական հրամանը: Մոռացել էր ամբողջ արկածը:

-Պատերազմը սկսվեց...,-ասաց նա»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» վեպը՝ թուրքերենից Արփի Աթաբեկյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան