08.12.2012 15:29

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ին՝ միջուկային փորձարկում անցկացնելու համար

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ին՝ միջուկային փորձարկում անցկացնելու համար

Իրանի իշխանությունները դատապարտում են ամերիկյան Նևադա նահանգի ստորգետնյա օբյեկտում միջուկային փորձարկման անցկացումը, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: «Այդ փորձարկումն արհամարհանքի դրսևորում է (ԱՄՆ-ի կողմից) լիակատար զինաթափման նկատմամբ, ինչը միջազգային հասարակական կարծիքի պահանջն է»,- հայտարարել է դիվանագետն իրանական հեռուստատեսությամբ:

Չորեքշաբթի ամերիկյան էներգետիկայի նախարարությունը հաղորդել էր, որ Նևադայի ստորգետնյա օբյեկտում անցկացվել է միջուկային փորձարկում՝ առանց պայթյուն իրականացնելու՝  միջուկային նյութերի վարքագիծն ուսումնասիրելու նպատակով, հաղորդում է  INTERFAX.RU-ն: