25.09.2015 13:01

Պուտին. Սիրիական ճգնաժամը կարելի է կարգավորել միայն օրինական իշխանությունն ամրապնդելով

Պուտին. Սիրիական ճգնաժամը կարելի է կարգավորել միայն օրինական իշխանությունն ամրապնդելով

Սիրիական ճգնաժամը կարելի է կարգավորել միայն գործող օրինական կառավարությունն ամրապնդելով և ընդդիմության առողջ հատվածի հետ երկխոսություն սկսելով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մեկնելուց առաջ CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Իմ խորին համոզմամբ՝ այլ ուղղությամբ գործողությունները, որոնք միտված են օրինական կառավարության տապալմանը, այնպիսի իրավիճակ են ստեղծում, ինչը կարելի է տեսնել տարածաշրջանի այլ երկրներում կամ այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Լիբիայում, որտեղ փլուզվել են պետական ինստիտուտները: Մենք, դժբախտաբար, նույնպիսի իրավիճակ ենք տեսնում նաև Իրաքում,-հայտարարել է Պուտինը:- Եվ սիրիական ճգնաժամը լուծելու այլ ճանապարհ չկա, քան գործող պետական ինստիտուտների ամրապնդումը և ահաբեկչության դեմ պայքարում նրանց աջակցություն ցուցաբերելը, միևնույն ժամանակ՝ նրանց մղելով երկխոսության ընդդիմության առողջ հատվածի հետ և բարեփոխումներ  անցկացնելու»,- հավելել է Ռուսաստանի նախագահը: Փոխանցում է ria.ru-ն: