28.09.2015 10:21

Պուտին. Ռուսաստանը չի պատերազմի Սիրիայում

Պուտին. Ռուսաստանը չի պատերազմի Սիրիայում
© ՌԻԱ Նովոստի

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսաստանյան զորքերը Սիրիայում չեն մասնակցի որևէ ռազմական գործողության:

«Ռուսատանը որևէ ռազմական գործողության չի մասնակցի Սիրիայի կամ այլ պետությունների տարածքներում, համենայն դեպս՝ այսօրվա դրությամբ մենք նման բան չենք ծրագրում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը ամերիկյան CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում:

Այնուհանդերձ, Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Բաշար Ասադի կառավարությանն աջակցությունը ակտիվացնելու հարցում , և հայտարարել է, որ Սիրիայում այժմ ընդամենը մեկ օրինական բանակ կա: Ռուսաստանի նախագահը սիրիական ընդդիմության՝ Վաշինգտոնի աջակցությունն ստացող ջոկատներն անվանել է ահաբեկչական կազմակերպություններ: Փոխանցում է BBC-ն: