29.09.2015 12:11

Մեդվեդևը հանդես է եկել համացանցի պետական կարգավորման օգտին

Մեդվեդևը հանդես է եկել համացանցի պետական կարգավորման օգտին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել համացանցի պետական կարգավորման օգտին:

Վարչապետի կարծիքով՝ համացանցում հարաբերությունները կարգավորելու հարցում կա  երկու տեսակետ. առաջինը՝ թույլ տալ, որ ինտերնետ-տարածքը զարգանա սեփական օրենքներով և չմիջամտել դրան, ըստ երկրորդ տեսակետի՝ համացանցի առանձին տարրեր պետական կարգավորման կարիք ունեն:

«Որպես պետական իշխանություն ներկայացնող անձ՝ ես, իհարկե, երկրորդ տեսակետի կողմանկից եմ: Դա չի նշանակում, որ մենք պարզունակ կերպով պետք է ներգործենք համացանցի վրա: Բայց արդեն հիմա ինտերնետը իրավական հիմքեր ունի»,- հայտարարել է Մեդվեդևը:

Ռուսաստանի վարչապետը ինտերնետի ակտիվ օգտատեր է դարձել դեռ Ռուսաստանի նախագահի կարգավիճակում: 2008 թ. հոկտեմբերին նա երկրի ղեկավարի կայքում տեսաբլոգ էր սկսել վարել:

Մեդվեդևն իր աքաունթներն ունի Twitter, Facebook   և «Вконтакте» սոցիալական ցանցերում:

Փոխանցում է BBC-ն: