29.09.2015 12:39

Ռուսաստանը փակում է իր երկինքը ուկրաինական ավիաընկերությունների համար

Ռուսաստանը փակում է իր երկինքը ուկրաինական ավիաընկերությունների համար
© ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը ուկրաինական ավիաընկերություններին արգելել է հոկտեմբերի 25-ից թռիչքներ իրականացնել իր օդային տարածքով, հայտարարել է գերատեսչության մամլո ծառայությունը:

 Հաղորդվում է, որ գերատեսչությունն արդեն դիմել է Ռոսավիացիային՝ ընդունված որոշման մասին ուկրաինական ավիաընկերություններին ծանուցելու հայցով:

Տրանսպորտի նախարարությունում նաև պարզաբանել են, որ այդ քայլին են դիմել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ: Վերջինս պահանջել է ուկրաինական ավիափոխադրողների նկատմամբ պատասխան քայլեր ձեռնարկել այն բանից հետո, երբ Կիևը սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ մտցրեց՝ Ղրիմի անեքսիայի և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին աջակցություն ցուցաբերելու համար, և արգելեց ռուսաստանյան ավիաընկերությունների թռիչքներն իր օդային տարածքով: Փոխանցում է BBC-ն: